Խաղաղության պայմանագրի հասնելու համար Հայաստանը պետք է բարեխղճորեն բանակցի։
Այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր հետևյալը․ «Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա»։
«Մեր տարածաշրջանում պետք է գերակայի հարգանքը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, և ցանկացած էսկալացիա պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ Միջազգային հանրությունը սատարում է այս խոսույթին»,- գրել է նա։