Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է. Գուրգեն Ներսիսյանը՝ Լաչինի միջանցքը ուժով չբացելու մասին

Եթե խոսում ենք ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին հեռացնելու մասին, ըտ էության, ռուս խաղաղապահները ենթադրում են, որ դա պետք է կատարեն ֆիզիկական ուժ գործադրելով, բռնություն գործադրելու եղանակով: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ակնհայտ է, որ այդ քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել: Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Այդ պատճառով նրանք փորձում են խնդիրը լուծել քննարկումների, դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով; Այդ ընթացքում այդ պրոցեսի ժամանակ, երբ Ադրբեջանը ներկայացնում է այն փաստարկը, թե Արցախից անօրինական հանքանյութ է արտահանվում, իբր Հայաստանից Արցախ զենք է տեղափոխվում, այս մտահոգությունները ռուսական կողմը փարատելու համար քննարկեց նաեւ հնարավոր տեխնիկական միջոցների գործադրմամբ այդ խնդիրը կարգավորելու հարցը:

Բայց ի վերջո, Ադրբեջանն իր քայլերով հաստատեց, որ այդ հայտարարությունները ընդամենը ձեւական պատճառաբանություններ են, նույնիսկ տեխնիկական սարքերի միջոցով բեռնատարների վերահսկման միջոցով նրանց մտահոգությունները չեն փարատվում: Ադրբեջանը լրացուցիչ մեկ այլ պահանջ ներկայացրեց՝ ճանապարհին անցակետ տեղադրելու վերաբերյալ: Սա ցույց տվեց Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: Սա եւս վկայում է, որ խաղաղապահների կողմից շարունակաբար ձեռնարկվում են բոլոր միջոցները հնարավոր խաղաղ ճանապարհով այդ խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ»,ընդգծեց Գուրգեն Ներսիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր բոլոր միջոցների սպառման դեպքում, անհամեմատ ավելի առարկայական քայլեր կձեռնարկվեն:

Please enter a valid URL