«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ուշագնաց է եղել Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կարնեևը։
Պրոֆեսորը կորցրել է գիտակցությունը հենց փորձագետների աշխույժ զրույցի ժամանակ։ Հաղորդման հյուրերը և Վլադիմիր Սոլովյովը զանգահարել են բժիշկներին և Անդրեյ Կորնեևին ցուցաբերել առաջին օգնություն։
Միջադեպից հետո բժիշկները հետազոտել են Անդրեյ Կարնեևին, նշվում է, որ այժմ նրա հետ ամեն ինչ կարգին է, և նա տանն է։