Search
Close this search box.

ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ) և Բորիանա Օբերգը (Շվեդիա, ԵԺԿ/HD) Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է համազեկուցողների` ԵԽԽՎ կայքում տեղադրված զեկույցում:

Փետրվարի 17-19-ին Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեին ներկայացված իրենց զեկույցում համազեկուցողները նշել են, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը շուտով կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում: Նրանք ընդգծել են, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ դժվարացել է, ինչն անհնար է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը:

Նրանք զեկույցում նշել են, որ իրենց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Իրենց այցի ընթացքում համազեկուցողներն այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ, նրանց շրջակայքը, հանդիպել տեղի իշխանությունների և Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով Գորիսում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ:

Համազեկուցողները, հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանին կոչ են արել թույլ տալ իրենց անկախ գնահատական տալ իրավիճակին։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը և թույլ տալ անկախ լրագրողներին ազատ աշխատել ամբողջ տարածքում», – ասվում է ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցում:

Please enter a valid URL