Search
Close this search box.

ՀՀ և ԼՂ-ի դեմ նոր ագրեսիայի վտանգ իսկապես կա. Միրզոյան

Ագրեսիայի ու էսկալացիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից ու այդ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության ու սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ կա, ընդ որում ԼՂ-ի դեպքում կա էթնիկ զտումների ու ցեղասպանության վտանգ»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ միջազգային գործընկերները գործուն անելիքներ ունեն այս առումով։

Please enter a valid URL