«Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և Ադրբեջանը երաշխավորում է այդ միջանցքով երկկողմ անխափան երթևեկությունը՝ մարդկանց և բեռների: Սա ամրագրված պայմանավորվածություն է և մենք էստեղ արդեն կասկած պետք է հայտնենք հետագա բանակցությունների նպատկահարմարություների վերաբերյալ»,-ԱԺ-ում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով. «Ո´չ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»: