Քասախ գյուղի Ա. Մարտիրոսյան փողոցի շենքերից մեկի մոտ նույն գյուղի 5 բնակիչ ծեծի են ենթարկել «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդին և ուղևորին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացվել է մարտի 21-ին, ժամը 15։00-ին։
«Պարզվել է, որ ժամը 13.00-ին Քասախ գյուղի Ա. Մարտիրոսյան փողոցի շենքերից մեկի մոտ նույն գյուղի 5 բնակիչ կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և ծեծի ենթարկել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասել են մեքենայի դիմապակին և հողմապակիները: Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել»,– ասված է հաղագրությունում։
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակիցներից 28-ամյա և 20-ամյա 2 երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է: