Search
Close this search box.

Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել

Tert.am-ի տեղեկություններով՝ գիշերը՝ 04․00-ի սահմաններում ազատ է արձակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ում երեկ ձերբակալել էին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժպ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:

Մեջլումյանը քաղաքպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հուլիսի 19-ին՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ:

Please enter a valid URL