5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, վկայում են Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարի քաղաքից 161 կիլոմետր հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 255 հազար մարդ, եւ 56 կիլոմետր Գորգան քաղաքից հյուսիս, որն ունի 244 հազար բնակիչ։ Օջախը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։