Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սոս Սերոբյանն ու կրտսեր պարեկ Մարիամ Սահակյանը։ Ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։Մինչ տեղում աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արտյոմ Ասլանյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Աշոտ Եղիազարյանը պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քնինչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։