Search
Close this search box.

Ռուսները գիշերը գրոհել են Կիևի վրա․ կան զոհեր և վիրավորներ

Կիևի մարզում անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով քաղաքացիական օբյեկտ է վնասվել, երեք մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։

Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է մարզային ռազմական վարչակազմը։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, փրկարարները և արտակարգ իրավիճակների այլ ծառայություններ, տուժածներին ցուցաբերվում է օգնություն, հայտնում են վարչակազմից։ Հրդեհը տեղայնացված է։

Նշվում է, որ անցած գիշեր օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բազմաթիվ մարզերում։ Կիևի, Ժիտոմիրի և Խմելնիցկի մարզերում հակաօդային պաշտպանության համակարգեր են աշխատել, Կիևի շրջակայքում խոցվել են 8 անօդաչու թռչող սարքեր։ Ժիտոմիրի շրջանում 3 ԱԹՍ է խոցվել, տարածաշրջանում վնասվել է նաև ենթակառուցվածքային օբյեկտ։

Ռուս զինվորականները դեռ չեն մեկնաբանել այս լուրերը։

Please enter a valid URL