Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանը և բաժանմունքի պետի տեղակալ Դավիթ Փանոյանը։Օպերատիվորն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Արամ Սահակյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մ․ Մուրադյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 63 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։ Բժիշկները նաև հավանաբար մահացածի հարազատներին տեղում բուժօգնություն ցուցաբերեցին, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել էր։
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա ալվարդ Թ․-ն է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար գնացքավարի ինքնությունը և ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ գնացքավարը նկատել է գնացքի գծերի վրայով անցնող քաղաքացուն, մի քանի անգամ շչակ է միացրել, սակայն դա օգուտ չի տվել, իսկ գնացքը չէր կարող կտրուկ արգելակել։