Արմավիրի մարզում, այսօր` մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում գտնվող չգործով հյուրանոցային համալիրում դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները չգործող հյուրանոցի առաջին հարկում` առաստաղին պարանով կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի:
Մինչ տեղում աշխատում է քննչական խումբը` Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհներով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Զարինե Պ.-Ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Իր հերթին ArmLur.am-ը հայտնել է, որ կյանքին վերջ տված կինն աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ բաժնում` որպես մաքրուհի, և գիշերներն իր գործընկերների հետ մաքրում էր Էջմիածին քաղաքի փողոցներն ու բակային հատվածները։
Նա ամուսնացած էր, ու ամուսինը կասկածներ է ունեցել կնոջ մասով, հետապնդել է նրան ու բացահայտում արել: Արդյունքում ամուսինը նրանից պահանջել է, որ հեռախոսը փոխանցի իրեն, սակայն կինը հեռախոսը խփել է գետնին և կոտրել։ Դրանից հետո ամուսինը նրան հայտնել է, որ տանից իր ունեցած-չունեցած իրերը վերցնի ու լքի տունը։
Այսօր` մինչև կախվելը, նա մոտակա խանութներից մեկից դանակ է գնել, փորձել դաստակի երակները կտրելով վերջ տալ կյանքին, սակայն հետո պարան է գնել և կախվել։ Նա ուներ երկու երեխեա: