Search
Close this search box.

Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է, բայց Կազմակերպությունը պատասխանատվության հստակ ոլորտ չի ճանաչում. Միրզոյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայազգի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմերը համակարծիք են այն հարցում, որ երկրների ղեկավարությունների միջև ձևավորված փոխըմբռնումը փոխգործակցության հետագա առաջընթացի համար նշանակալի գործոն է, ինչը հնարավորություն է տալիս լուծելու առաջացող ցանկացած խնդիր:

«Մենք խոսել ենք նաև Հարավային Կովկասում անհանգստություն առաջացնող միտումների մասին: Տեսնում ենք արևմտյան երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու և եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը խաթարելու անթաքույց փորձերը՝ միևնույն ժամանակ մտածելով և հոգ տանելով ոչ թե այստեղ գտնվող երկրների, այլ սեփական աշխարհաքաղաքական շահերի մասին: Վստահ եմ՝ նման փորձերը դատապարտված են ձախողման», — ասել է նա:

Լավրովը հավելել է, որ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, վերահաստատել են բոլոր ուղղություններով բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը:

Please enter a valid URL