Search
Close this search box.

Ի՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Լավրովը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում փոխըմբռնման է եկել, թե ինչպես կարելի է Ղարաբաղի շուրջ իրավիճակը «նորմալ հունի բերել»։

«Այսօր իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ զրույց ունեցանք ոչ թե այս կամ այն ​​կողմի նկատմամբ հավակնություններ կուտակելով՝ դեպի Արևմուտք, թե՞ ոչ, այլ ազնվորեն հաշվի առնել ներկա իրավիճակը։

Այն օբյեկտիվորեն կա, օբյեկտիվորեն ամբողջությամբ չի համապատասխանում եռակողմ հայտարարություններով դրված խնդիրներին, և այսօր մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է իրավիճակը վերադարձնել նորմալ աշխատանքային հուն։

Ինձ թվում է, որ մենք այսօր որոշակի փոխըմբռնման ենք հասել»,- ասել է նա Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում

Please enter a valid URL