Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջնահերթ խնդիր է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը։
Սերգեյ Լավրովը նման հայտարարություն է արել Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
«Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման թե տնտեսական, թե ռազմաքաղաքական, թե միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ամեն ինչով աջակցել Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցերում։