Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նուրհակ քաղաքից 13 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է 8,5 հազար մարդ։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։