Search
Close this search box.

Հաագայի դատարանի որոշումից հետո եթե Պուտինը գա Հայաստան, ՀՀ քաղաքական ղեկավարությունն ի՞նչ գործողություններ կանի

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, որ Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, Հայաստանը կվավերացնի՞ Հռոմի ստատուտը։ «Մենք այդ համաձայնագրի վավերացումն սկսել ենք 2-3 ամիս առաջ, մինչ Հաագայի դատարանի այս որոշումը։ Հայաստանի Հանրապետությանը պետք է այդ համաձայնագրին միանալը։ Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, չեմ կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի։ Եթե չի համապատասխանում մեր օրենսդրությանը, կարծում եմ՝ դատարանը դրա մասին համապատասխան որոշում կկայացնի»,- ասաց նա։

Հարցին, որ եթե Հայաստանը վավերացնի Հռոմի ստատուտը, եթե Պուտինը գա Հայաստան, ՀՀ քաղաքական ղեկավարությունն ի՞նչ գործողություններ կանի, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Ինձ համար էլ է զարմանալի, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ ենթադրենք ինչ-որ համաժողով լինի, որտեղ տարբեր երկրների նախագահներ են մասնակցում, ես ուղղակի պրակտիկորեն չեմ պատկերացնում, թե ինչպիսի գործողություններ պետք է անի երկիրը։ Անկեղծ չեմ պատկերացնում, չգիտեմ ինչ պատասխանեմ, բայց կարծում եմ, որ ինքն իր իրավական ու քաղաքական գնահատականով է շատ ավելի ծանրակշիռ, քան կոնկրետ գործողությունների»։

Please enter a valid URL