Search
Close this search box.

Ուղիղ միացում. ԱԺ–ում քննարկվում է Սեդա Սաֆարյանի` որպես ՍԴ դատավոր լիազորությունները դադարեցնելու հարցը

ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու մասին հարցը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ տվյալ նախագիծը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումը։

«Այնտեղ ներկայացված փաստերի վերլուծությունից ենթադրվում է, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է այդ պաշտոնում ընտրված անձի համար սահմանված անհամատեղելիության պահանջները։ Այս պայմաններում ԱԺ–ն լիազորված է դիմել ՍԴ` անհամատեղելիության պահանջը խախտած դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով։ Ժողովրդավարական և իրավական պետություններում անթույլատրելի է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնի հետ անհամատեղելի գործունեության իրականացումը, առավել ևս երբ այն վերաբերում է ՍԴ դատավորին»,– ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ ՍԴ դատավորի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստերն ու դրան առնչվող իրավական կարգավորումները մանրամասն ներկայացված են փաստաբանների դիմումում։
Դիմումում նշվում է, որ Սեդա Սաֆարյանը «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» անվանումով որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 1994 թվականի օգոստոսի 11-ին։

2022 թվականի սեպտեմբերի 15-ին նա ԱԺ որոշմամբ ընտրվել է ՍԴ դատավոր, պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 10-ին։
Սեդա Սաֆարյանը Սահմանադրական դատարանում կփոխարինի Արևիկ Պետրոսյանին

Պետական ռեգիստրում առկա տեղեկության համաձայն 2023 թվականի հունվարի 27-ին տվյալ ԱՁ–ն հանվել է հաշվառումից, ընդ որում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» ԱՁ գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որևէ այլ գրառում առկա չէ։ Այսինքն, պետռեգիստրի գրանցամատյանում առկա տեղեկության համաձայն Սեդա Սաֆարյանն առանց ընդհատումների որպես անհատ ձեռնարկատեր գործել է 1994 թվականի օգոստոսի 11-ից 2023 թվականի հունվարի 27-ը։

Please enter a valid URL