Search
Close this search box.

Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

Կոլումբիայի արևմուտքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինվորական է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Գուստավոր Պետրոյին։

«Ցավով հայտնում եմ, որ Քիբդոյում վթարված ուղղաթիռում փրկվածներ չկան: Այս ողբերգական պահին իմ զորակցությունն եմ հայտնում կապիտան Էկտոր Հերեսի, լեյտենանտ Ջուլիետա Գարսիայի և սերժանտներ Ջոն Օրոսկոյի ու Ռուբեն Լեգիսամոնի ընտանիքներին»,- գրել է Պետրոն իր թվիթերյան միկրոբոգում։

Նախագահի խոսքով՝ անձնակազմը «մատակարարման առաջադրանքներ» էր կատարում։ Տեղական լրատվամիջոցները հրապարակել են ուղղաթիռի կործանման տեսանյութը, որն արել են ականատեսները։ Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։

Տեսանյութը՝ այստեղ

Please enter a valid URL