Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Ագրեսոր երկրից մասնավորապես նշում են.

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի ԱԳՆ-ի մարտի 18-ի հայտարարությունը, որը վկայում է Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ անհիմն տարածքային պահանջների շարունակականության մասին, որը հարված է հասցնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և կոպիտ միջամտություն է նրա ներքին գործերին:

Մենք կոչ ենք անում Հայաստանին, որը չի կարող հաշտվել Հայաստանի էթնիկ զտումների քաղաքականության զոհ դարձած նախկին հարկադիր վերաբնակների հայրենի հողեր վերադարձի հետ, գիտակցել տարածաշրջանում 44-օրյա Հայրենական պատերազմի իրողությունները և զերծ մնալ ագրեսիվ քայլերից և ռևանշիստական քաղաքականությունից»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևի կեղծ հայտարարությունների, մասնավորապես նշելով. «Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար»:

Please enter a valid URL