Search
Close this search box.

Խոշոր հրդեհ Երևանում․ հագուստի խանութում այրվել է մոտ 15 միլիոն դրամի հագուստ և կոշիկ

Մարտի 18-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի 53/1 հասցեում գտնվող «Գուավա» խանութ-սրահի ձայնային ազդանշանը միացել է և ներսում խիտ ծուխ է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Այրվել է պահեստային հատվածում գնտվող մեծ չափի հագուստ և կոշկեղեն։ Խանութին պատճառվել է մոտ 15 միլիոն դրամի վնաս։

Please enter a valid URL