Search
Close this search box.

Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Առաջիկա հանդիպումը Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ավանդական սերտ շփումների շարունակությունն է բոլոր մակարդակներում։

Նախարարները նախատեսում են համակողմանիորեն քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը եւ դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ որպես Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման մաս, որը երկկողմ համագործակցության արտոնյալ դաշնակցային բնույթի եւ ռազմավարական ուղղվածության ամրագրումն է», — նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ամենաբարձր ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման պրիզմայով։

«Կդիտարկվեն համագործակցության ամրապնդման հեռանկարները ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ, ինչպես նաեւ գործողությունների համակարգումը միջազգային ունիվերսալ տարբեր հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։

Կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից առաջին անգամ պատրաստված «Ռուսաստանի Դաշնություն եւ Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի եւ համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը։

Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Հիմնվելով պատմության մեջ արմատացած բարեկամության ամուր ավանդույթների, մեր ժողովուրդների անփոփոխ համակրանքի եւ մտերմության վրա՝ Մոսկվան եւ Երեւանը կառուցել են բազմակողմ վստահելի հարաբերություններ։

Մենք շարունակում ենք կատարելագործել պայմանագրային եւ իրավական դաշտը, որը ներառում է ավելի քան 200 փաստաթուղթ: Մենք համակարգված աշխատում ենք դրանց գույքագրման վրա», — մասնավորապես նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Please enter a valid URL