Արցախի ՆԳՆ ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում, հանրապետության տարածքում իրականացնում է ամենօրյա ուժեղացված ծառայություն։
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Շուշիի շրջանային բաժնի ծառայողները` ստացված տեղեկությունները համատեղ իրացնելիս, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Հ.-ին։
Անձնական խուզարկությամբ վերջինիս բաճկոնի գրպաններում և ձեռքին գտնվող պայուսակում թվով 6 փաթեթի մեջ հայտնաբերվել է ընդհանուր 12.84 գրամ թմրամիջոցին նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված և 1 հատ կաթուցիչ շականակագույն նստվածքով։ Ստուգմամբ զբաղվում է Քրեական հետախուզության վարչությունը։
Վարչությունը միաժամանակ հորդորում է, զերծ մնալ ապօրինի թմրաշրջանառությանն առնչվող հակաօրինական արարքներից՝ հակառակ դեպքում կենթարվեք քրեական պատասխանատվության։