Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի գործով բանկին երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդություն է ներկայացվել․ «Լուրեր»

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Այս մասին հաղորդում է «Լուրերը»:

Դատախազությունը պահանջում է Սարգսյաններից բռնագանձել 734 միլիոն դրամի ապօրինի ծագման գույք ու դրամական միջոցներ:

Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդել է գործով որպես երրորդ անձ ներգրավել «Արարատ-բանկին»:

Դատախազությունը, ի թիվս այլ պահանջների՝ միջնորդել է բռնագանձել բանկում պահվող ավանդները։ Դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանն առարկել է միջնորդության դեմ:

Դատարանը որոշումը կհրապարակի առանձին դատական ակտով:

Please enter a valid URL