«Մենք ամեն մեկս մեր ուրույն ձևով ենք սիրում քաղաքը և ուրույն ձևով ենք պատկերացնում քաղաքի լուծումները, և քաղաքը շենացնելու համար ամեն մեկս մեր քարն ենք դնում: Ձեր դրած քարերը վստահ եմ՝ ամուր են, և մնալու են»,- Քաղաքապետարանում՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի առիթով տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանցիների և գործընկերների անունից շնորհակալություն հայտնելով Հ. Սարգսյանին՝ Ավինյանն ասաց. «Չնայած կարճ ժամանակ եք եղել Երևանի քաղաքաքապետ, բայց վստահ եմ՝ լինելու եք հիշված»: