Search
Close this search box.

Կրկին՝ երկրաշարժ

Իրանի և Իրաքի սահմանային հատվածում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 22։32-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 349 հազար բնակչություն ունեցող Սանանդաջ իրանական քաղաքից հարավ-արևմուտք, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Please enter a valid URL