Search
Close this search box.

«Իրավունք». Երեւանի քաղաքապետը հրաժարական կտա. Ի՞նչ է մտածել Փաշինյանը

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած «Իրավունքի» աղբյուրների հավաստմամբ` հրաժարական կտա Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Այս հարցում, կարծես թե, վերջնական որոշում է կայացվել` կանաչ լույս վառելով քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի համար: Սրանով իշխող ուժը նախեւառաջ խնդիր է լուծում ընդդիմության կողմից հնարավոր իշխանափոխության օրակարգով նոր ալիքը վիժեցնելու ուղղությամբ:

Ըստ էության, ներքաղաքական դաշտը դնելով նախընտրական «ռելսերի» վրա` ընդդիմությունը փոխանակ իշխանափոխության օրակարգի վրա կենտրոնանալու` կշտապի դիրքավորվել նախընտրական քարոզարշավի մեջ:

Հատկապես, վերջին ասուլիսից հետո` Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն, ուստի` պետք է օր առաջ քաղաքային իշխանությունը պահպանելու մասին մտածել: Ինչ վերաբերում է պատերազմի վտանգներին, ինչի մասին նույնիսկ Փաշինյան Նիկոլն է փաստում, սա էլ այս փուլում կարող է աշխատել հօգուտ ՔՊ-ական նախընտրական «կոմպանիայի»:

Չէ որ հնարավոր սահմանային լարվածությամբ պայմանավորված` որեւէ մեկը «սիրտ չի ունենա» զբաղվել քարոզարշավով, մինչդեռ Ավինյան Տիգրանն արդեն վաղուց դեֆակտո սկսել է քարոզարշավը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL