Search
Close this search box.

Ֆրանսիացի պատգամավորները պահանջել են վարչապետի հրաժարականը

Ֆրանսիացի պատգամավորները պահանջել են վարչապետ Էլիզաբեթ Բորնի հրաժարականը կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրենքի ընդունման հարցով նիստի ժամանակ։ Այս մասին հայտնում է Le Monde-ն։

Նիստի ընթացքում կառավարության ղեկավարը պաշտոնապես հայտարարել է, որ Ֆրանսիան օրենք է ընդունել, որով կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի է բարձրացվում։ «Մենք չենք կարող վտանգի ենթարկել խորհրդարանական հանձնաժողովների միջև ձեռք բերված փոխզիջումը։ Մենք չենք կարող խաղադրույք կատարել կենսաթոշակային համակարգի ապագայի վրա, այս բարեփոխումն անհրաժեշտ է»,- ասել է նա։

Հայտարարության ժամանակ դահլիճում գտնվող բազմաթիվ պատգամավորներ պահանջել են Բորնի հրաժարականը և երգել «Մարսելյեզը»։ ծայրահեղ աջակողմյա «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը վարչապետի գործողությունները ապտակ է անվանել ժողովրդավարությանը։ Նա հայտարարել է, որ կաջակցի Բորնին անվստահություն հայտնելուն՝ կենսաթոշակային բարեփոխումների ընդունումից հետո։

Please enter a valid URL