Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Այս մասին գրում է MediaHub.am-ը` հղում անելով իր աղբյուրներին: Ըստ տեղեկության, հրաժարականի մասին Սարգսյանը հայտնելու է ուրբաթ օրը՝ վաղը։
Լրատվականը գրում է, որ հիմա քննարկվում է, թե ինչ պատճառ պետք է ներկայացվի։ Իհարկե, սլաքներն ուղղվելու են առողջական խնդիրներին և այդ նպատակով երկրից մեկնելու անհրաժեշտությանը։ Նշվում է, որ Հրաչյա Սարգսյանի հետ քաղաքապետարանից հեռանալու է ևս երկու հոգի։
«Աշխատակազմի քարտուղարի ԺՊ Սեյրան Մեջլումյանն ու նրա օգնականը ևս կհեռանան»,- նշել է լրատվականի աղբյուրը։
Աղբյուրի հաղորդմամբ` երեկ ավագանու նիստից հետո է ասվել, որ ուրբաթ երեկոյան Հրաչյա Սարգսյանի հրաժարականի լուրը կհրապարակվի։
«Ասում են, որ տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կմնա մինչև սեպտեմբեր, հետո ընտրություններ կանցկացվեն։ Այսինքն՝ արտահերթ չի լինի»,- ասել է աղբյուրը: