Search
Close this search box.

ՀՀ ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը. ՌԴ ԱԳՆ

Ինձ թվում է, որ այստեղ ոչինչ պետք չէ ոչ երեւակայել, ոչ փորձել խուսափել հարցից․ մեր կողմի բոլոր պարտավորությունները հստակ շարադրված են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյոք ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է»՝ հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարության մեջ նման ձեւակերպում չկա։

«Պարզապես պետք է բացել այդ փաստաթուղթը եւ տեսնել, թե ինչ պարտավորություններ է կրում մեր կողմը, եւ ինչ պարտավորություններ՝ ոչ։ Եվ վերջ։ Եվ ամեն ինչ բավական պարզ կլինի: Ռուս խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի էսկալացիա թույլ չտան եւ կայունացնեն իրավիճակը երկրի վրա, եւ նույնը անում իրենց պատասխանատվության ոլորտում։ Իհարկե, շատ բան կախված է բոլոր ներգրավված կողմերի հայտարարություններից ու գործողություններից, որոնք, մեր կարծիքով, պետք է լինեն կառուցողական եւ միտված ընդհանուր հաջողությանը։ Եթե հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են կամ հնչում են ի հեճուկս հիմնական նպատակի, այն է՝ խաղաղության եւ կայունության հաստատմանը, տարաձայնությունների հաղթահարմանը, ապա մենք միշտ ուշադրությունը կենտրոնացնում ենք դրա վրա։

Մենք փորձում ենք դա անել դիվանագիտորեն, ոչ թե դիվանագիտության ավանդույթների պատճառով, այլ որպեսզի հասնենք դրված նպատակին՝ խաղաղություն, կայունություն, գլոբալ կայունություն։ Եվ ամեն անգամ մեր, գուցե երբեմն նման ամփոփ դիվանագիտական հայտարարությունների հետեւում, բծախնդիր ջանքեր են ու տիտանական աշխատանք՝ ուղղված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։ Եվ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովում՝ Եվրամիության հովանու ներքո։ Ուստի թողնում ենք հայկական կողմի խղճին, նկատի ունեմ Հայաստանի ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը»։

Please enter a valid URL