ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում որոշել է մեջբերել դասականներին՝ պատասխանելով Փաշինյանի «ՀԱՊԿ-ը կամա թե ակամա հեռանում է Հայաստանից, եւ դա մեզ անհանգստացնում է» հայտարարության մասին հարցին։
«Երբ տեսա այս խոսքերը, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կհեռանա Հայաստանից, հիշեցի դասականներից երկու մեջբերում։ Հիշում եք՝ Բուլգակովի «Ո՞վ ում վրա էր կանգնած» (Միխայիլ Բուլգակով «Շան սիրտը») եւ երկրորդը՝ Ստանիսլավսկուց․ «Սիրեք արվեստը ձեր մեջ, եւ ոչ թե ձեզ արվեստի մեջ»։ Ահա այդ պատճառով ես անմիջապես մտածեցի՝ հարցի այս հատվածը կթողնեմ ձեր հայեցողությանը, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է Զախարովան։