Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ եմ հարցաքննության, մանդատս վայր դնել չեմ պատրաստվում. Թորոսյանը՝ քովիդի յուրացումների մասին

«Գլխավոր դատախազությունը չի պատրաստվում ինձ անձեռնմխելիությունից զրկելու համար մտնել խորհրդարան: Եթե ինձ ու գործող առողջապահության նախարարին հրավիրեն հարցաքննության, այս գործն ամբողջությամբ կփլվի», — ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով քովիդի համաճարակի ժամանակ յուրացված գումարների մասին իրավապահների գործողությունները:

Հարցին՝ ըստ մամուլի հրապարակումների՝ որպեսզի դատախազությունը խորհրդարան չգա, դուք պատրաստ եք մանդատը վայր դնել, Թորոսյանն նկատեց. «Երևի ըստ կեղծ հրապարակումների՞…ոչ, չեմ պատրաստվում մանդատը վայր դնել, նման հիմքեր չկան»:

Please enter a valid URL