Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանը մնում է «Ատոմ» էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում. Կոգոգին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս պահին շարունակում է մնալ «Ատոմ» Էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել է «Ատոմ»-ի համաներդրող, «Կամազ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի շրջանակներում։

«(Խմբ.՝ Վարդանյանը) ցանկանում Էր դուրս գալ կազմից, առայժմ դուրս չի եկել, մնում է», — ասել Է նա։ «Կամա» ընկերությունը, որն զբաղվում է ավտոմեքենայի արտադրությամբ, հիմնադրվել է 2021 թվականի օգոստոսին։ Ձեռնարկության կանոնադրական կապիտալը կազմել է 720 մլն ռուբլի, նախագծի հիմնական ներդրողներ են դարձել Սերգեյ Կոգոգինը և Ռուբեն Վարդանյանը։ 2022 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ նախագծին է միացել «Ռոսատոմը»: Ինչպես հավելել Է «Կամազ»-ի գլխավոր տնօրենը, «Ատոմ» ռուսական Էլեկրամեքենայի նախատիպը կարող Է մայիսին ցուցադրվել Kazan Summit համաժողովում:

Please enter a valid URL