Search
Close this search box.

Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Տիգրան ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում։:

Please enter a valid URL