Search
Close this search box.

Երևանում վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, 24-ամյա աշխատակիցը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ կանչով մեկնել է Մ․ Մելիքյան 2/1 հասցե, որտեղ կառուցվում է էլիտար բազմաբնակարանային շենք, և այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, որի վրա եղած երկաթյա շիթերը ընկել են որպես բետոնագործ աշխատող, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Դավթյանի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս տեղում մահացել է։

Please enter a valid URL