Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ 2018-ից ի վեր ՀՀ-ն ռազմատեխնիկական օգնություն չի ստացել և 44-օրյա պատերազմի ժամանակ զինամթերքի միայն 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողություններին, Փաշինյանն ասել է. «Գիտե՞ք՝ ինձ ինչն է դառնացնում, որ էդ լրջության մարդը ՀՀ-ն ղեկավարել է. ո՞նց կարելի է էդքան անլուրջ գտնվել: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին ա խոսքը: Հազարավոր կամավորներ են մասնակցել, որևէ մեկն ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել: Կատարյալ սուտ է…»: