Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ այս գիշեր իրադրությունը հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Երեկ՝ մարտի 13–ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: