Search
Close this search box.

Միակ թեկնածուն եմ, որ կարող է կանխել երրորդ համաշխարհայինը. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ միայն 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերընտրվելը կփրկի երկիրը Երրորդ համաշխարհային պատերազմից։ Համապատասխան հայտարարություն նա արել է Այովա նահանգում իր աջակիցների հանրահավաքում։ Այս մասին գրում է newsweek.com-ը:

«Ես կանգնած եմ ձեր առջև որպես միակ թեկնածուն, որ կարող է խոստանալ՝ կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ կարծում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը տեղի կունենա», — ասել է նա։

«Այս (Բայդենի) վարչակազմի հետ մենք կհասնենք երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ նրանք չգիտեն, թե ինչպես ճիշտ խոսել, ճիշտ ազդանշաններ ուղարկել: Նրանք կոշտ են գործում, երբ պետք է մեղմ լինեն, և փափուկ, երբ պետք է կոշտ լինեն: Նրանք չգիտեն, թե ինչ են անում: Անկեղծ ասած, այսպես շարունակելու դեպքում մենք կհասնենք երրորդ համաշխարհային պատերազմի, մեծ պատերազմի Չինաստանի և մյուսների հետ», — ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Ավելի վաղ Թրամփը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում Ուկրաինայի հակամարտությունը լուծել 24 ժամում։

Please enter a valid URL