Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար դիմել են է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
Այս մասին Tert.am-ին փոխանցեց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
«Հանձնաժողովը ընթացք է տվել դիմումին, սպասում են ԲՏԱ նախարարության և ԱԱԾ դիրքորոշումներին, քննարկումները սկսվել են, դիրքորոշումներից հետո հետո պարզ կդառնա հետագա աշխատանքների ընթացքը»,- ասացին մամուլի ծառայությունից։