Նախորդ շաբաթվա ընթացքում շտապօգնության ծառայության կողմից արձանագրվել է 27 վթար-վրաերթ, որի հետևանքով տուժել է 37, մահացել՝ 1 մարդ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
«Երևանում գրանցված մահվան դեպքերի թիվը կազմում է 124: Պոլիկլինիկաներ հաճախումների թիվը կազմում 34 652, Երևանում ծնված երեխաների թիվը կազմում է 386, որից 192 տղա, 194 աղջիկ»,- ասաց նա:
Դիմելով Յուրի Ասատրյանին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց․
«Պարո՛ն Ասատրյան, ինչ-որ վիրուս կա՞, բոլորը հիվանդ են, նաև քաղաքապետաանում»։
Արձագանքելով՝ առողջապահության վարչության պետի պաշտոնակատար ասաց.
«Այո, դեպքերը շատ են, այդ թվում՝ կարմրուկով պայմանավորված իրավիճակը ևս չի դադարել: Մենք նախորդ երկուշաբթի ձեր համաձայնությամբ կազմակերպեցինք պատվաստում քաղաքապետարանում, բայց շատ ցածր դիմելիություն է եղել՝ 5 հոգի, շարունակում ենք իրազեկել բոլորին»,- ասաց Ասատրյանը։
Քաղաքապետը հանձնարարեց լրատվության վարչությանը թեմայի հետ կապված իրազեկման աշխատանքներ կատարել։