Search
Close this search box.

«Քաղաքական ճնշումները նոր թափ են ստանում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պետք չէ իրավագիտության ռահվիրա լինել հասկանալու համար, որ Գևորգ Պետրոսյանին մեղսագրվող արարքն ու դեպքի տեսագրությունը որևէ կապ չունեն իրար հետ։

Ակնհայտ է, որ ոհմակը փորձում է առիթից օգտվելով անհամաչափ պատիժ կիրառել մշտապես սուր, անկոտրում և շիտակ Գևորգի նկատմամբ։
Քաղաքական ճնշումների մախովիկը նոր թափ է ստանում՝ Արցախի հանձնման դեմ ըմբոստացող գործիչների հանդեպ։

Տարիներ առաջ, երբ կամայականություններն ու իրավական բեսպրեդելը նոր էին սկսվում, ես այդ ամենը անվանեցի վակխանալիա։
Իսկ այժմ վակխանալիայից թևակոխում ենք պոռնոգրաֆիա (այս բառը հաստատ ավելի ծանոթ է, քան նախորդը)»:

Please enter a valid URL