Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այդ փաստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկել են Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ Ռուսական խաղաղապահ զորակազմի շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ մարտի 10-ին՝ ժամը 19:40-ի սահմանժում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում՝ կիրառելով հրետանային զինատեսակներ։ Հայկական կողմը զոհեր չունի. խախտման մասին զեկուցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը։