Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ը` օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»:

Քամին հարավարևմտյան է` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամ:

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է անձրև:
Մայրաքաղաքում մարտի 11–ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15….+17 աստիճան։

Please enter a valid URL