Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքից 8 կմ հարավ-արևելք ընկած տեղանքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների և բնական աղետների դեմ պայքարի ու կանխարգելման կենտրոնի հաղորդմամբ՝ Թուրքիայում ևս մեկ՝ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էլ գրանցվել է Ադըյամանում:
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: