Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արմեն Փամբուխչյանին վարչապետն իր մոտ կտանի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս 2 ամիս կշարունակի գոյություն ունենալ, մինչեւ Ներքին գործերի նորաստեղծ նախարարության վրջնական կազմավորումը չավարտվի: Ինչպես Փաշինյանն էր ասում, գործընթացն արվում է անցումն անցնցում ապահովելու համար։ Եվ, ահա, ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը դեռեւս չգիտի, թե պաշտոնանկությունից հետո Փաշինյանն իրեն ինչ պաշտոն կառաջարկի։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ի ներսում արդեն խոսակցություներ կան, որ վարչապետը Փամբուխչյանին կտանի կառավարություն՝ որպես իր խորհրդական , մինչեւ նրա համար նոր՝ առավել հարմար պաշտոն կգտնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL