«Պարի Սեն Ժերմենը» մտադիր է պահպանել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, ումով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Հարձակվողի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսում է հավատարմության դիմաց տպավորիչ բոնուս: Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Երեկ՝ մարտի 8-ին, ՊՍԺ-ը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելիս պարտվեց Մյունխենի «Բավարիային» և ընդհանուր հաշվարկով դուրս թռավ մրցաշարից։
ՊՍԺ-ը 24-ամյա ֆրանսիացու հետ պայմանագրում ներառել է բազմաթիվ լրացուցիչ տարբերակներ։ Այսպիսով, օրինակ, Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելու դեպքում ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավտոմատ կերպով կերկարաձգվեր։
Եվրոպական առաջնությունում ՊՍԺ-ը ձախողվեց, բայց նույնիսկ այս դեպքում կար լրացուցիչ պայման՝ եթե Մբապեն ամռանը մնար թիմում, չնայած Չեմպիոնների լիգայում անհաջողությանը, նա կստանար 100 միլիոն եվրո հավատարմության բոնուս։
Մբապեն ՊՍԺ-ում է 2018 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։