Search
Close this search box.

Ադրբեջանական ԶՈՒ-ը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին Armlife.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Please enter a valid URL