Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը դառնում է պայթյունավտանգ. Ռուս խաղաղապահները թույլ չեն տա որեւէ միջազգային փաստահավաք խմբի մոտենալ Լաչինի միջանցքին. Միջազգայնագետ

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը գնալով դառնում է պայթյունավտանգ և ցանկացած պահի կարող է վերածվել լուրջ ռազմական գործողությունների։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին միջանկյալ որոշում է ընդունել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին Լաչինի միջանցքով ապահովել մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով, սակայն որոշումից շուրջ 18 օր անց անգամ Ադրբեջանն այն չի կատարել։

Գ. Բալասանյանի արձանագրմամբ՝ Հաագայի դատարանի որոշման կատարումը Ադրբեջանին պարտադրելու փոխարեն արեւմուտքը սկսել է այլ տարբերակներ փնտրել՝ տարբերակներ իրավիճակից դուրս գալու համար՝ նշելով, թե պատրաստ են միջազգային փաստահավաք խումբ ուղարկել։

Միջազգայնագետը նկատել է, որ Լաչինի միջանցքը գտնվում է այլ երկրի՝ Ռուսաստանի պատասխանատվության գոտում ու ակնհայտ է, որ ՌԴ խաղաղապահները թույլ չեն տա, որ որեւէ միջազգային փաստահավաք խումբ մոտենա Լաչինի միջանցքին։

«Տեղի են ունենալու հարաբերությունների սրում և անցանկալի գործողություններ՝ իրենց հետևանքներով հենց Լաչինի միջանցքում»,- նշել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը եւ ավելացրել. «իրավիճակը գնալով դառնում է պայթյունավտանգ և ցանկացած պահի կարող է վերածվել լուրջ ռազմական գործողությունների»։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Ադրբեջանին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է պատերազմ։

Please enter a valid URL