Մարտի 9-ին Փարիզում բողոքի նոր ցույց է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ցույցի են դուրս եկել երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ցուցարարները ջարդում են ցուցափեղկերն ու կանգառները։
Բողոքն ուղղված է կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որը ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ 62-ից 64 տարեկան։